Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա


Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա
Հունվար 24 00:20 2018

Հունվարին ծնվածներ
Բավական գեղեցիկ են, թուլություն ունեն զգեստների նկատմամբ, սակայն շուտ են ձանձրանում:
Այս անձինք հազվադեպ են արտահայտում ուժեղ էմոցիաներ: Դրա հետ միասին, հունվարյան մարդիկ բավական զգայուն են:
Փետրվարյան ծնունդներ
Սիրում են սավառնել ամպերում ու հաճախ են շեղվում: Այդ ինտելեկտուալները բավականին հաճախ են փոխում իրենց կարծիքը: Նրանք բավական գրավիչ են, ավելի շատ՝ սեքսուալ: Տաքարյուն են, սակայն միաժամանակ, նաև ամաչկոտ ու համեստ:
Զգայուն մարդիկ են: Նրանց հեշտ է վիրավորել: Շատ են սիրում իրենց ընկերներին, սակայն հազվադեպ են դա ցույց տալիս: Համարձակ են, հավակնոտ ու երազկոտ: Սիրում են գումարներ ծախսել, քան կուտակել:

Մարտյան ծնունդներ
Այս մարդիկ գրավիչ են ու սեքուալ: Դրա հետ միասին՝ նրանք զգայուն են, նուրբ ու ամաչկոտ: Մարտին ծնվածները ազնիվ ն, շռայլ ու կարեկից:
Նյարդային են, սակայն հուսալի: Նրանք կարողանում են գնահատել բարին: Նրանց թույլ կողմը ալկոհոլն է:

Ապրիլյան ծնունդներ
Հումորի լավ զգացում ունեն: Համառ են ու շատախոս, սակայն կարողանում են պահպանել հանգստություն ու սառը գլխով դատողություններ անել:
Կարողանում են աշխատել թիմում: Ինքնավստահ են: Այդ լավատեսները հավատարիմ են, շռայլ ու ունեն լավ հիշողություն:

Այս ամսին ծնվածները ձգտում են գիտելիք ստանալ, նրանց դուր է գալիս նոր տեղեկություն ստանալ: Նրանք կարողանում են շրջապատողներին պարուրել երջանկության զգացումով ու պոզիտիվով: Նրանց տարերքը սպորտն է, երաժշտությունն ու զվարճանքները:

Մայիսյան ծնվածներ
Վճռական են ու կամային, կարողանում են լինել համառ ու խիստ, սակայն գիտեն սիրել: Բավական սուր լեզու ունեն ու նյարդային են: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, կարողանում են իրենց վրա սևեռել ուշադրությունը:
Սիրում են երազել, սակայն ունեն սառը դատողություն: Կարողանում են գաղտնիքներ պահպանել:
Լավ զարգացած է երևակայությունը: Ֆիզիկապես ամուր են, սակայն խնդիրներ ունեն շնչառական համակարգի հետ: Չեն սիրում տանը նստել, նրանց հաճախ կարել է տեսնել հրապպարակային վայրերում: Աշխատասեր են:

Հունիսյան ծնունդներ
Լավ բնավորություն ունեն: Ամեն օր կյանքից ստանում են հաճույք: Սիրում են շփվել, հեշտորեն նոր մարդկանց հետ են ծանոթանում: Հունիսին ծնվածները սիրախաղի վարպետներ են: Հիանալի արտաքին տեսք ունեն, ինչի պատճառով դառնում են հայտնի դերասաններ, հաջողակ քաղաքական գործիչներ: Լավ են հասկանում կինոյից, արվեստից ու գրականությունից:

Հուլիսին ծնվածներ

Ուրախ են, հաճախ դառնում են ընկերախմբի ոգին: Դրա հետ միասին, բավական գաղտնապահ են: Նրանց միշտ չէ, որ կարելի է հասկանալ: Սովորաբար, նրանք իրենց բավական խաղաղ են պահում: Ազնիվ են, հիանալի վարկանիշ ունեն: «Հուլիսցիները» կարողանում են իրենց գնահատել, հպարտանում են սեփական ձեռքբերումներով: Ընկերասեր են, բաց, ունեն էմոցիանալ բնույթ:
Նրանց հեշտ է խոցելը: Հիշաչար չեն: Կարողանում են ներել, սակայն հին վիրավորանքները չեն մոռանում: Սրամիտ են, չեն սիրում անիմաստ իրեր ու արարքներ:
Հուլիսին ծնվածները ագրեսիվ չեն, սակայն նրանց հեշտորեն կարելի է սադրել: Լավ են սովորում, աշխատասեր են:

Օգոստոսյան ծնունդներ
Շփվող են, էնտուզիազմով են ռիսկի դիմում: Նրանց մոտ բավական թույլ է ինքնակառավարումը: Աշխարհը նրանք տեսնում են սրտի պիզմայով, այլ ոչ թե գլխուղեղով:
Ինքնավստահ են: Հիշաչար են: Սիրում են երաժշտություն: Կասկածանքով են վերաբերում անծանոթներին: Կամային մարդիկ են, հետաքրքրասեր են, համառ, անկախ:
Սեպտեմբերին ծնվածներ

Ակտիվ են ու դինամիկ: Վճռական են, չեն սիրում ինչ-որ բանի մասին զղջալ: Բավական գրավիչ են, գիտեն, թե ինչպես կարելի է իրենց մասին հոգ տանել: Սիրում են համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել: Բնույթով դիվանագետ են: Կարողանում են ընկերություն անել: Անվախ են ու ավանտյուրիստ: Կարողանում են սիրել ու հոգ տանել մարդկանց մասին: Պաշտում են սեքսը: Էմոցիոնալ են ու շռայլ:

Հոկտեմբերին ծնվածներ

Սիրում են շփվել, լինել ուշադրության կենտրոնում: Նրանց բնորոշ է ներքին ու արտաքին գեղեցկությունը: Նրանց թուլությունը սուտն է, ընդ որում այն սովորաբար անվնաս է ու անիմաստ: Խիզախ են իրենց բնույթով:
Սիրում են խորհուրդներ տալ ու «կյանք սովորեցնել» դիմացինին: Չափազանց խելացի են, երազկոտ ու ինքնավստահ:

Նոյեմբերին ծնվածներ
Հուսալի են ու հավատարիմ: Կրքոտ են ու երբեմն՝ վտանգավոր: Ավելի լավ է նրանց չբարկացնել: Շատ անկախ են, թեև դա կողքից չի նկատվում:
Սեքսուալ են, անկախ ու խորհրդավոր: Գիտեն, թե ինչպես կարելի է հաճույք ստանալ: Շատ խելացի են, ունեն բազմանկյուն կարողություններ: Ուժեղ են ֆիզիկապես ու հոգեպես:

Դեկտեմբերին ծնվածներ

Համակրելի անձինք են: Պատասխանատու են, շռայլ, հայրենասեր: Սիրում են մրցակցել: Ազդեցիկ են, սիրում են ղեկավարել բոլորին: Անհամբեր են ու հավակնոտ: Ուրախ անձինք են:
Տաքարյուն են, ունեն հումորի լավ զգացում:



loading...