1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես

Թերևս աշխարհում չկա մի այնպիսի մարդ, ով չի սիրում ճանապարհորդել։ Ինչպես պարզվում է՝ աստղակերպի տարբեր նշանների համար բարենպաստ են տարբեր երկրները։ Ո՛չ, այս հոդվածում Դուք չեք տեսնի այս կամ այն երկրում Ձեզ սպասվելիք ապագայի կանխագուշակությունը։ Փոխարենը Դուք կտեսնեք, թե աստղակերպի որ նշաններին աշխարհի որ երկրներն են ավելի համապատասխան։
Ինչ-որ մեկը սիրում է շոգ կլիման, մյուսին ավելի շատ համապատասխանում են լեռները կամ հյուսիսը։ Որոշ մարդիկ գնահատում են ավանդույթները, մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց զվարճանքների, կառնավալների... Մի խոսքով, եկեք պարզենք, թե որ երկրներն են առավել հարմար կենդանակերպի տարբեր նշաններին։

Խոյ

Խոյի կրակոտ խառնվածքը ներդաշնակ կլինի արաբական շոգ երկրների հետ. Մարոկկո, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա... Իսկ կին Խոյերը նախընտրությունը տալիս են Աֆրիկային, սակայն ոչ արաբական երկրներին։ Նրանց հետաքրքիր կլինի գնալ սաֆարի ինչ-որ տեղ Տանզանիայում կամ բարձրանալ Կիլիմանջարո։ Իսկ ձանձրույթն ուժասպառ է անում Խոյերին։ Այդ իսկ պատճառով Խոյերին հանդարտ ու պահպանողական երկրներ այցելել չարժե։


Ցուլ

Մի կողմից Ցուլերին խորթ չեն արկածները, սակայն մյուս կողմից նրանք ամենուր հարմարավետություն և հանգիստ են փնտրում։ Այդ իսկ պատճառով նրանց հաստատ դուր կգա Նորվեգիան։ Վատ տարբերակներ չեն նաև Ճապոնիան կամ Անգլիան։ Իսկ Աֆրիկան Ցուլերին ընդհանրապես չի ձգում։


Երկվորյակներ

Եթերային Երկվորյակները կարող են լիաթոք շնչել ԱՄՆ-ում։ Երկիրը, որտեղ կառավարում է միտքը, փողերի հոսքերը և նոր տեխնոլոգիաները, անկասկած դուր կգա նրանց։ Բացի այդ, վատ տարբերակներ չեն նաև Նոր Զելանդիան ու Իսլանդիան։ Այն երկրներում, որոնք կառավարվում են պահպանողական էներգիայով, Երկվորյակների համար ավելի բարդ կլինի։ Այդ իսկ պատճառով Անգլիան, Ճապոնիան, Շվեյցարիան կամ Գերմանիան նրանց համար չեն։


Խեցգետին

Խեցգետինները սովոր են ամեն ինչ անցկացնել իրենց սրտով։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի շատ կհամապատասխանեն այն երկրները, որոնք կառավարվում են բազմադարյան ավանդույթներով, ինչպես օրինակ՝ Հնդկաստանը, Վիետնամը, Թաիլանդը.. Իսկ ավելի ժամանակակից երկրներում Խեցգետիններին դժվար թե դուր գա, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան և Ավստրալիան հաստատ նրանց համար չեն։


Առյուծ

Առյուծներին ընդհանրապես դուր չի գա Սկանդինավյան երկրներում։ Նրանց բնավորությունը կրակ ու էմոցիաներ է պահանջում, այդ իսկ պատճառով Առյուծներին կհամապատասխանեն Իսպանիան կամ Իտալիան։ Բացի այդ, Առյուծները պաշտում են հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք ըստ արժանվույն կգնահատեն Մոնակոն։


Կույս

Կույսերին դժվար է դասել արկածախնդիրների դասին, այդ իսկ պատճառով նրանց դուր կգա Չեռնոգորիան, Հունաստանը, Չեխիան կամ Ֆինլանդիան։ Իսկ այ Լատինական Ամերիկայի երկրներում կամ Հնդկաստանում Կույսերը բացառապես անհարմարություն կզգան։


Կշեռքներ

Կշեռքների համար կյանքը պետք է տոն թվա։ Հենց այս պատճառով նրանց ձգում են այն երկրները, որտեղ մարդիկ ամբողջ ժամանակ պարում են ու ժպտում։ Մենք առաջարկում ենք Կուբան կամ Դոմինիկյան Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Կշեռքներն ավելի լավ է չայցելեն, ապա դրանք են Մեքսիկան, Կամբոջան ու Արաբական երկրները։


Կարիճներ

Կարիճները մշտապես սիրում են անսովոր վայրեր փնտրել, այնտեղ նրանց հոգին կարող է միաձուլվել տիեզերքին։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի հարմար են Նեպալը, Չինաստանը, Տիբեթը կամ Պերուն։ Կարիճներն իրենց վատ չեն զգա նաև Ֆրանսիայում կամ Ավստրալիայում։ Ինչ վերաբերում է ոչ բարենպաստ վայրերին, ապա այստեղ կարելի է ներառել Բենիլյուքսն ու Գերմանիան։


Աղեղնավոր

Յուրաքանչյուր վայր կարող է Աղեղնավորի համար թե՛ սիրվել, թե՛ այնքան էլ դուր չգալ։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից։ Բանն այն է, որ Աղեղնավորները չեն կարողանում մշտապես մի տեղում նստել, իսկ եթե նրանք ճամփորդում են, ապա կարող են ամեն տեղ որևէ հետաքրքիր բան գտնել։ Բայց ահա հարավային կիսագնդի երկրները պարզապես ստեղծված են կենդանակերպի այս նշանների համար։ Նրանց անկասկած դուր կգա Չիլին, Էկվադորը, Բոլիվիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան։


Այծեղջյուր

Նրանք մեծ պահպանողականներ են, այդ իսկ պատճառով նրանց դուր է գալիս ծերուկ Եվրոպան, ավելի կոնկրետ՝ Սկանդինավիան, Անգլիան, Գերմանիան... Եթե երկրում չկա կարգուկանոն, և տիրում է քաոսը, ապա այնտեղ Այծեղջյուրներն անելիք չունեն, օրինակ՝ Հնդկաստանը հաստատ նրանց համար չէ։


Ջրհոս

Ջրհոսներն իսկական աշխարհի քաղաքացիներ են։ Նրանք հարմարավետ են զգում ամեն տեղ, այդ իսկ պատճառով Ջրհոսներն առավել լավ են իրենց զգում իրենց հայրենիքում։ Իսկ եթե անհրաժեշտ լինի որևէ երկիր առանձնացնել, որն առավել լավ է Ջրհոսների համար, քան մյուսները, ապա կարելի է առանձնացնել Կանադան։

Ձկներ

Զգացմունքները Ձկների համար ամենակարևորն են, այդ իսկ պատճառով նրանց ձգում են կրքոտ և զգացմունքային երկրները, ինչպես, օրինակ, Իսպանիան կամ Ֆրանսիան։ Բացի այդ, այստեղ վատ չեն պատրաստում, և լավ գինի կա։ Ինչևէ, հարկ է առանձնացնել Ձկների ևս մեկ դաս, ովքեր չափազանց շատ են սիրում առեղծվածները։ Նրանց հոգին ցանկանում է ազատություն զգալ և իրականում ճախրել այն կարող է միայն հատուկ էներգիայով երկրներում, ինչպես, օրինակ, Տիբեթն ու Նեպալն են։ Իսկ այ ԱՄՆ-ում Ձկներին հաստատ դուր չի գա, նրանք այնտեղ անելիք չունեն։

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է