Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով


Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով
Հունվար 23 21:07 2018

Ադրբեջանում 2017թ-ին հում նավթի արդյունահանման ծավալները նվազել են 2,3 մլն տոննայով:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այս ցուցանիշը վերջին 6 տարիների Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների ամենամեծ անկումն է:

2016թ-ին արդյունահանվել է 41,03 մլն տոննա, 2017թ-ին` 38,78 մլն տոննա հում նավթ:

Վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանում արդյունահանվող հում նավթի ծավալները նվազել են 12 մլն տոննայով կամ 23,66 տոկոսով:

2017թ-ին այդ երկրում բնական գազի արդյունահանումը 768 մլն խորանարդ-մետր, էլեկտրաէներգիայի արտադրությունը 522 մլն կվտ/ժ-ով նվազել են:

Ադրբեջանի տնտեսության հիմնական արտադրատեսակները համարվող նավթի, էլեկտրաէներգիայի և բնական գազի արտադրության ծավալների նման նվազումը գրեթե ճշգրիտ արտացոլում է նաև Ադրբեջանի տնտեսության ներկայիս ճգնաժամային վիճակը: