Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին


Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին
Հունվար 23 20:12 2018

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է ընդունում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չի խնայելու դրա հաջողության համար, այսօր Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է` հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է իր մասնակցությունն այս միջոցառմանը.

«Սա առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որն, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը: