Կարեն Կարապետյանը Դավոսում պայմանավորվել է սերտացնել համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների հետ


Կարեն Կարապետյանը Դավոսում պայմանավորվել է սերտացնել համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների հետ
Հունվար 23 19:43 2018

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ, տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և Հայաստանի համապատասխան կառույցների միջև: