Հորոսկոպի ամենախելացի նշանները


Հորոսկոպի ամենախելացի նշանները
Հունվար 23 19:34 2018

Խոյ
Ճարպիկ են ու արագ կողմնորոշվող: Նրանք կարողանում են ճիշտ տպավորություն թողնել շրջապատի վրա: Հազվադեպ, բայց և նրանց շրջանում կարելի է հանդիպել հանճարեղ մարդկանց: Միջին վիճակագրական Խոյը կարող է ցանկացած՝ անգամ անպետքական գիտելիքը գործնականում օգտագործել:


Ցուլ
Ցուլներն առաջին հայացքից դմբոյի տպավորություն կարող են թողնել, բայց իրականում դա այդպես չէ: Ավելի մտերիմ շփման ժամանակ կհասկանաք, որ նա խորագետ է: Նրանք սիրում են ամեն մի մանրուքը վերլուծել, և դա նրանց առավելությունն է: Միակ թերությունն այս նշանի այն է, որ գիտելիքները գործնականում չեն իրականացնում:


Երկվորյակ
Երկվորյակները կարդացած ու զարգացած մարդիկ են լինում, սակայն ասես այլ ժամանակահատվածում են ապրում: Իրենց գիտելիքները ճիշտ չեն կարողանում օգտագործել:


Խեցգետին
Խեցգետինները նույնպես խորագետներ են, ովքեր խնամքով թաքցնում են դա: Նրանց կարելի է դիմել ցանկացած խնդրով, քանի որ իրատես են ու կյանքային:


Առյուծ
Ցուցամոլ ինտելեկտուալներ են: Նրանց գիտելիքները կարող են մակերեսային լինել, և նրանք ավելի շատ ցույց են տալիս, քան գիտեն, սակայն դա երբեք չեն ընդունի, եթե անգամ փաստերով նրանց ապացուցեն:


Կույս
Նրանք սիրում են սովորել, նոր գիտելիքներով հարստանալ: Այս նշանի մարդիկ ժամանակի ընթացքում են խելացի դառնում: Կույսերի մի մասը մշտապես ուսանող է մնում, իսկ մյուսները, անհրաժեշտ գիտելիքները ստանալով, շտապում են գործնականում այն կիրառել:


Կշեռք
Խելացի են, բայց համեստ: Նրանց համեստության պատճառով էլ կարող են ողջ կյանքում չգնահատված մնալ: Իսկ նրանք իրենց պոտենցիալը գիտեն: Հիմնականում արվեստում են հաջողություն ունենում:


Կարիճ
Սա այն նշանն է, որ սիրում է իր իմացած գիտելիքը գործնականում կիրառել: Հաճախ հարուստ գիտելիքներով օժտված չեն լինում, սակայն ձգտումն այնքան մեծ է, որ գործնականում միշտ հաջողում են: Կարիճներին շատ է օգնում զարգացած ինտուիցիան:


Աղեղնավոր
Բավականին խելացի նշան է՝ կարդացած են ու արագ կողմնորոշվող: Հրաշալի հիշողությունն ու ինտուիցիան մշտապես օգնում են գործերում: Այ երբ գալիս է գիտելիքները գործնականում օգտագործելու պահը, այստեղ ոչինչ չի ստացվում, մշտապես ձախողվում են:


Այծեղջյուր
Այծեղջյուրները հորոսկոպային նշանների խելացիներից են: Նրանք սիրում են անընդհատ սովորել և զուգահեռաբար այդ գիտելիքները գործնականում կիրառել: Նրանք վերլուծողներ են և հետևողական իրենց քայլերում, ինչը մեծ առավելություն է տալիս նրանց: Շատ քիչ մարդիկ կարող են կասկածի ենթարկել նրանց խելքն ու ինտելեկտը:


Ջրհոս
Ջրհոսներն ինտելեկտուալներ են, որոնց միտքն ավելի հեռանկարային է և ապագային վերաբերող: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չհասկացված են մնում:


Ձկներ
Ձկները մշտապես իրենց երևակայությունում ապրող մարդիկ են: Աստղաբանների կարծիքով այս նշանի հաջողությունները պատահականության սկզբունքով են այցելում նրանց: