Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով


Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով
Հունվար 23 19:25 2018

Այսօր` հունվարի 23-ին հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկի համարն «Արսենալում»:

Հայ ֆուտբոլիստին տրվել է 7 համարի խաղաշապիկը: Այնուամենայնիվ, Մխիթարյանը չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին խաղաշապիկի այդ համարով:

Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայում արդեն խաղացել է Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը:

Թե որ համարով Մխիթարյանը հանդես կգա Եվրոպա Լիգայում, հայտնի կդառնա ավելի ուշ: