Ազատվեք թևատակերի տհաճ հոտից այս մի քանի բնական բաղադրիչների օգնությամբ


Ազատվեք թևատակերի տհաճ հոտից այս մի քանի բնական բաղադրիչների օգնությամբ
Հունվար 23 19:03 2018

Եթե ցանկանում եք ազատվել թևատակերի տհաճ հոտից, բայց չեք ուզում օգտագործել տարատեսակ դեզոդորներ, որոնք բավական վտանգավոր են առողջության համար, առաջարկում ենք բնական բաղադրիչներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։

Խնձորի քացախին ավելացրեք մի փոքր ջուր, կիտրոնի քամած հյութ։ Քսեք թևերի տակ առավոտյան՝ մինչ հագնվելը։

Կիսեք կիտրոնը, 15 րոպե պահեք թևատակերին և ողջ օրվա թարմությունն ապահոված է։

Կերակրի սովորական սոդան քսեք թևերի տակ և ողջ օրվա ընթացքում հտաճ հոտ չեք զգա։

Բնական օճառ. բնական օճառը կազատի տհաճ հոտից, իսկական բնական օճառով կարող եք լվանալ ողջ մարմինը։

Ալկոհոլը ևս կարող է օգնել, պարզապես ընտրեք առանց հոտի ալկոհոլային խմիչք, օրինակ օղի։