Դոլարի վայրէջքը շարունակվում է


Դոլարի վայրէջքը շարունակվում է
Հունվար 23 18:48 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 23-ին, կազմել է 481.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.19 դրամ (նվազել է 0.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.23 դրամ (աճել է 1.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 263.53 դրամ, ոսկի՝ 20,615.29 դրամ, պլատին՝ 15,732.96 դրամ։

Հունվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: