Ստացվել է 13154 դիմում և գրություն


Ստացվել է 13154 դիմում և գրություն
Հունվար 23 17:48 2018

2017թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ տվյալներով քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն: Դրանց կատարողականը կազմել է 100 տոկոս, իսկ դրական ընթացք ստացած դիմում-գրությունների ընդհանուր ցուցանիշը՝ 91 տոկոս: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել: