Գյումրու կենտրոնում կրակել են շան վրա, որը անցորդների աչքի առաջ արնաքամ է եղել


Գյումրու կենտրոնում կրակել են շան վրա, որը անցորդների աչքի առաջ արնաքամ է եղել
Հունվար 23 17:37 2018

«Հայկական ժամանակ»-ը ահազանգ է ստացել, որ երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում կրակելով շուն են սպանել, թողնելով արնաքամ լինել անցորդների աչքի առաջ:

 

Կրակոցը Գյումրու կենտրոնական փողոցում կեսօրն անց է հնչել: Ըստ տարածքի բնակիչների, Վոլգա Գազ 24-10 մակինիշի մեքենայից են կրակել ու սպանել շանը: Թե ովքեր են եղել, նրանք չգիտեն, նշում են, սակայն, որ ցերեկով, այն էլ կենտրոնական փողոցում եւ մարդկանց աչքի առաջ շանը սպանելն առնվազն վայրագություն է, գրում է armtimes.com-ը:

 

Գյումրիում, ընդհանրապես թափառող շներին վնասազերծում են կրակելու միջոցով՝ հատուկ սահմանված ժամերին: Մեկ շան համար որսորդը 1000 դրամ է ստանում: Շանը կրակում, տարածքից հեռացնում են: Այս պարագայում, սակայն ենթադրելի է, որ ցերեկվա ժամին փողոցում կրակած անձը հավանաբար Գյումրու քաղաքապետարանի որսորդը չի եղել, քանի որ, ինչպես բնակիչներ են պնդել, կրակելուց հետո մեքենան արագ հեռացել է տարածքից: Իսկ սպանված շունը բաց աչքերով արնաքամ է եղել հենց մարդկանց աչքի առաջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...