Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)


Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)
Հունվար 23 17:15 2018

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։

 

Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար

դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացին ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Պաշտպանի այցի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց մասին առաջիկայում կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։