Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը


Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը
Հունվար 23 15:40 2018

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա էր մահացել: Նախնական տվյալներով` երեխան մահացել էր տանը:



loading...