1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ի՞նչ ճանապարհով է հարստացել ՊԵԿ նախագահը, եւ ովքե՞ր են Պողոսյանից բացի բանան ներկրում

«Ստուգումները սովորաբար ընթանում են այն ծրագրով, որը սահմանվում է: Ստուգվող ընկերությունների տարեկան ցուցակը հրապարակված է, եւ յուրաքանչյուր ամսվա սահմանված ծրագրով իրականացվում է», - լրագրողների  հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հարկային ստուգումները խոշոր ընկերություններում արդյո՞ք շարունակվում են:
ՊԵԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե բացի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին»ընկերությունից, կան այլ ընկերություններ, ովքեր բանան են ներկրում: Նախ նկատենք, որ Վախթանգ Միրումյանը չհերքեց, որ Միհրան Պողոսյանն է բանան ներկրողը: Հիշեցնենք, որ Պողոսյան Միհրանը հերքում է իր կապը բանան ներկրող ընկերության հետ:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ 47 ընկերություն է ներկրում, սակայն որեւէ անուն չի կարող ասել, որովհետեւ չի հիշում:

Հաջորդ հարցին, թե ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են, ինչի հաշվին է հարստանում Հարությունյանը: Ի պատասխան Միրումյանը խորհուրդ տվեց այդ հարցերն ուղղել անձամբ Վարդան Հարությունյանին:

Նշենք, որ ՊԵԿ   նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք Է հայտարարագրել։ Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա՝«RANGE ROVER 4.4 L V9 2.2»,, «MERCEDES-BENZ S 500 2.3» և «UAZ 469» մակնիշների։ Հարությունյանը հայտարարագրել Է նաև 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ՝ տոկոսով տրված գումարներ։ ՊԵԿ նոր նախագահն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց և մեկ կտավ։ Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել Է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական 13 միլիոն 675 հազար դրամ։ 

Սա նրա ունեցվածքից մեկ հատված էր:

Armday.am

loading...
Լրահոս
Փետրվարի 24-ի աստղագուշակ Ինչպես արագ ազատվել բերանի տհաճ հոտից 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք Որքան արագ են սիրահարվում աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Նշաններ, որոնք վկայում են, որ զուգընկերդ քեզ ժամանացի համար է միայն օգտագործում Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ» ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Կինը վերցրեց մարկերը և նշում կատարեց իր ժակետի վրա․ երբ իմանաք, թե ինչու, դուք նույնպես այդպես կվարվեք 12 բան, որ ամուսինները շատ կցանկանային, որ իրենց կանայք իմանային, սակայն երբեք չեն ասի Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը Սմբատ Բալասանյանը անհիմն մեղադրանքներ շռայլելու վարպետ է.Ղուկաս Ուլիխանյանը հերքել է իր ընկերության մասին տարածված լուրերը Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրել լավագույն վարսավիրներին Սեբալյոսից ներողություն եմ խնդրել.Զիդան Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը 7 պատճառ՝ թե ինչու դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Ինչու կտրականապես չի կարելի հայելու դիմաց քնել Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին Ահա, թե ինչի մասին է պետք հիշեն բոլորը, ովքեր սափրում են ինտիմ հատվածները Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մարմնի ամենագեղեցիկ մասը Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել Գայ գյուղում հրդեհված տնից հայտնաբերված մարդուն սպանել են. Հարուցվել է քրեական գործ