1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)

Խորհրդարանում մեկնարկած գնաճի վերաբերյալ լսումները մեկնարկեցին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճով։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենց հնարավորություն չի տրվելու Ազգային վիճակագրական ծառայության պետին հարցեր ուղղել, ինչին Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հարկ չկա ԱՎԾ պետին ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ։

«ԱՎԾ պետը հաղորդմամբ է հանդես գալու և ոչ թե զեկույցով։ Օրենսդրությամբ Վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճի մեջ։ ԱՎԾ-ն կարող է ներկայացնել մեթոդաբանությունը, նրա ելույթը բացառապես տեղեկատվական է, նրան ներքաշելը քաղաքական դեբատների մեջ օրենսդրությամբ արգելված է», - ասաց  Հարությունյանը։

Արձագանքելով Հարությունյանին՝ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը բխում է ԱՎԾ զեկույցներից ու տարակուսած հավելեց. «Եթե հարց պիտի չտանք... այդ դեպքում ես առաջարկում եմ, որ ԱՎԾ պետը գնա իր գործերին, որովհետև իրենց զեկույցները հրապարակվել են, մենք կարդացել ենք, բոլորը տառաճանաչ են»։

Խոսրով Հարությունյանը կրկնեց նույնը: Բանավեճին միջամտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և հորդորեց կրքեր չբորբոքել։

«Վիճակագրական ծառայության պետը հանդես կգա հաղորդումով, ելույթների ժամանակ եթե կծագեն հարցեր, որոնք ուղղված կլինեն ԱՎԾ պետին, նա հնարավորություն կունենա վերջում կամ ելույթի կարգով, կամ ամփոփման կարգով նորից ձայն վերցնել և անդրադառնալ բոլոր ելույթներին», - հայտարարեց Բաղդասարյանը։

«Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք: Հավաքվել ենք, որ մասնագիտական մակարդակով բոլոր հարցերին պատասխանենք: Դրա համար այստեղեն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որ պատասխանեն ներկաների հարցերին»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Ստեփան Մնացականյանը ոչ թե զուկոցող է, այլ հաղորդում ներկայացնող, դրա համար էլ նրան հարցեր տալու հնարավորություն չի նախատեսվել:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ եթե հարցեր չենք տալու, նրա ներկայությունն ընդհանրապես անիմաստ է, որովհետեւ վիճակագրական բոլոր թվերը հրապարակված են. «Մենք բոլորս տառաճանաչենք, կարող ենք այդ ամենը կարդալ»:

Փաշինյանին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահէ Էնֆիաջյանը՝ նշելով, որ անընդունելի է նման կերպ սկսել լսումները, քանի որ այստեղ իրենց նպատակն է վեր հանել թանկացումների պատճառները եւ լուծումներ գտնել:

Տեսանյութը՝ news.am-ի

loading...
Լրահոս
Փետրվարի 24-ի աստղագուշակ Ինչպես արագ ազատվել բերանի տհաճ հոտից 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք Որքան արագ են սիրահարվում աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Նշաններ, որոնք վկայում են, որ զուգընկերդ քեզ ժամանացի համար է միայն օգտագործում Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ» ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Կինը վերցրեց մարկերը և նշում կատարեց իր ժակետի վրա․ երբ իմանաք, թե ինչու, դուք նույնպես այդպես կվարվեք 12 բան, որ ամուսինները շատ կցանկանային, որ իրենց կանայք իմանային, սակայն երբեք չեն ասի Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը Սմբատ Բալասանյանը անհիմն մեղադրանքներ շռայլելու վարպետ է.Ղուկաս Ուլիխանյանը հերքել է իր ընկերության մասին տարածված լուրերը Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրել լավագույն վարսավիրներին Սեբալյոսից ներողություն եմ խնդրել.Զիդան Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը 7 պատճառ՝ թե ինչու դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Ինչու կտրականապես չի կարելի հայելու դիմաց քնել Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին Ահա, թե ինչի մասին է պետք հիշեն բոլորը, ովքեր սափրում են ինտիմ հատվածները Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մարմնի ամենագեղեցիկ մասը Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել Գայ գյուղում հրդեհված տնից հայտնաբերված մարդուն սպանել են. Հարուցվել է քրեական գործ