Համոզված եմ, որ այս լսումները արդյունավետ կլինեն. Բաբլոյան


Համոզված եմ, որ այս լսումները արդյունավետ կլինեն. Բաբլոյան
Հունվար 23 11:28 2018

Ազգային ժողովում  ընթանում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

Առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված հասարակական շրջանակներում մտահոգություններ կան, ինչը մեղմ ասած, չի կարող անտարբեր թողնել  խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Համոզված եմ, որ այս լսումները արդյունավետ կլինեն», - հայտարարեց ԱԺ խոսնակը։

Նա հույս հայտնեց, որ լսումների ժամանակ բանախոսները տարբեր ապրանքների գների աճի հետ կապված փաստերը, խնդրի կարգավորման հետ կապված առաջարկները կներկայացնեն հիմնավորված։

Լսումներին ներկա են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ։

Հիշեցնենք, որ առանձին ապրանքատեսակների թանկացմանը եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ օրեր առաջ խորհրդակցություն էր անցկացրել Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր նաեւ խորհրդարանական լսումներ անցկացնել:

«Ելք» խմբակցությունը կարծիք էր հայտնել, որ նման լսումները ոչ մի արդյունք չեն կարող տալ, որովհետեւ մասնավորապես վառելիքի թանկացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխություններով: «Ոչ թե պետք է լսումներ անել, այլ նվազեցնել ակցիզային հարկը»,-հայտարարել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:



loading...