Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը


Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը
Հունվար 22 23:51 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Շատ լավ ֆուտբոլիստին փոխարինում ենք շատ լավ ֆուտբոլիստով, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողով:

Մխիթարյանը կարող է խաղալ եզրերում կամ կիսապաշտպանության կենտրոնում, ուստի հավատում եմ՝ նա կարող է լավ գործել բազմաթիվ դիրքերում: Դա կարող է օգնել մեզ. Հենրիխը կարող է Օզիլի հետ խաղալ որպես փլեյմեյքեր, ուստի նրա տեղափոխությունը լավ քայլ էր:

Հնարավոր է, որ Մխիթարյանն այնքան էլ հաճախ չի դառնում գոլի հեղինակ, սակայն նա բարելավել է այդ ցուցանիշը: Եթե դիտեք կարիերայի ընթացքում նրա խփած գոլերի թիվը, ապա դա բավականին տպավորիչ է»,- ասել է Վենգերը: