Մխիթարյանը խաղացող է, ում երբեք չենք մոռանա.Մոուրինյու


Մխիթարյանը խաղացող է, ում երբեք չենք մոռանա.Մոուրինյու
Հունվար 22 23:12 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին, ինչպես նաև հաջողություն մաղթել 29-ամյա ֆուտբոլիստին:

«Ցանկանում եմ Հենրիխին մաղթել հաջողություն և երջանկություն և վստահ եմ՝ նա կհասնի դրան:

Նա խաղացող է, ում երբեք չենք մոռանա, մասնավորապես Եվրոպա լիգայում հաղթելու մեջ ավանդ ունենալու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: