Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է.Վենգեր


Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է.Վենգեր
Հունվար 22 22:48 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում, կարողանում է տարածություններ հաղթահարել և շատ նվիրյալ ֆուտբոլիստ է: Կարող եմ ասել, որ նա այն ֆուտբոլիստն է, ով ունի հնարավոր բոլոր որակները»,- Վենգերի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: