Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները


Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Հունվար 22 21:07 2018

Ընկույզն առողջության համար շատ օգտակար միջոց է: Այն բավականին հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Սակայն, ինչպես բնության կողմից ստեղծված մյուս օգտակար միջոցները, այնպես էլ ընկույզն ունի նաև հակացուցումներ: Այդ պատճառով` ներկայացնում ենք ընկույզի օգտակար ու առողջարար հատկությունները, ինչպես նաև հակացուցումները:
Ինչ օգտակար նյութեր ու վիտամիններ է պարունակում ընկույզը
100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:
Ինչին է օգտակար ընկույզը
Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝
Ընկույզում ֆոսֆորի առկայությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարադակի նվազմանը
Ընկույզը բարձրացնում է իմունիտետը հատկապես բջիջների մակարդակով, դրա արդյունքում այն դառնումէ հզոր հակաբորբոքային միջոց
Ընկույզում առկա վիտամին, A-ն, E-ն, կերոտինը օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն
Այն նպասոտւմ է տղամարդկանց էրեկտիլ ֆունցկիան ու բարձրացնում է սեռական ակտիվությունը
Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երկարների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին: Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի, էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար
Ընկույզում առկա օգտակար նյութերը նպաստում են ստամոքսի խոցերի <<փակմանը>>, կանխարգելում են էրոզիաների առաջացումը: Այն օգտակար է մարսողության համակարգին
Ում է հակացուցված ընկույզը
Առաջին հերթին այն ունի անհատական ազդեցության հավանականություն: Սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա: Սակայն կան հիվանդություններ ու առողջական խնդիրներ որոնց դեպքում անհրաժեշտ է խուսափել ընկույզի գործածումից: Դրանք հետևյալն են՝
Փսորիազ, նեյրոդերմիտ, էկզեմա
Աղեստամոքսային տրակտի ՝ հատկապես տասներկումատյա աղու հիվանդությունների դեպքում
Արյան մակարդելիության խախտումների դեպքում
Չնայած ընկույզի օգտակար հատկություններին, եթե դուք նույնիսկ վերոնշյալ հիվանդություններից և ոչ մեկը չունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրը 100 գրամից ավելի ընկույզ չօոգտագործել: