Ներկայումս Հայաստանում ներդրումներ անելու համար լավագույն ժամանակն է․ Կարեն Կարապետյանի հարցազրույցը РИА Новости-ին


Ներկայումս Հայաստանում ներդրումներ անելու համար լավագույն ժամանակն է․ Կարեն Կարապետյանի հարցազրույցը РИА Новости-ին
Հունվար 22 15:20 2018

Այժմ Հայաստանում ներդրումների համար լավագույն ժամանակն է։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, որի ժամանակ նա պատմել է այն մասին, որ Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել և թե կոնկրետ ինչ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում:

Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: 2015 թվականից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ:

 

Վարչապետը ասել է, որ բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար և սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացի, ինչպես նաև «միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել»:


«Ընդհանրապես, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է, և հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող եմ վստահեցնել, որ այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար»,- ասել է նա: