Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ


Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ
Հունվար 22 12:40 2018

Հունվարի 12-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ: Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանи Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են: Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են: