ՀՀԿ-ի ակնարկը ընդդիմադիրներին


ՀՀԿ-ի ակնարկը ընդդիմադիրներին
Հունվար 22 12:36 2018

Եթե Արմեն Սարգսյանը ՀՀԿ թեկնածուն չլիներ, «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար. Վահրամ Բաղդասարյան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ թեկնածուն Ելք -ն ինչ դիրքորոշում կունենար:

ԱԺ ճեպազրույցների ժամին՝ անդրադառնալով ԵԼք-ի այն հայտարարությանը, թե դեմ են միայն նրա համար, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, նա ասաց. «Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, «Ելք»-ը ինչ դիրքորոշում կունենար: Այսինքն դեմ են քվեարկում նրա համար որ հանրապետականի թեկնածո՞ւն է»:
Դիտարկմանը՝ նաև, որ հնարավորություն չեն տվել իրենց թեկնածուին առաջադրել, նա ասաց. «Դա մենք չպետք է հնարավորություն տայինք: Մեր ընդդիմադիր գործընկերների ձայները բավականացնում էին, որպեզի թեկնածու առաջադրեին, դա իրենց մեջ պետք է պայմանավորվեին»:

Ինչ վերաբերում է հարցին, ՀՀԿ-ին կհջողվի նախագհի թեկնածուի համար բավարար ձայներ ապահովել, նա նշեց, որ կանխագուշակում չեն անի: «Կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնեք քվեարկության ժամանակ»,- ասաց նա: