Պարզվել է, թե ով է եղել հրդեհված տնակում


Պարզվել է, թե ով է եղել հրդեհված տնակում
Հունվար 22 12:00 2018

Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Բ. Դ.-ի դին: