Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 280 բեռնատար


Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 280 բեռնատար
Հունվար 22 10:00 2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Հունվարի 21-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 280 բեռնատար ավտոմեքենա:



loading...