Ազնվաձոր գյուղում խանութ է այրվել


Ազնվաձոր գյուղում խանութ է այրվել
Հունվար 22 09:50 2018

Հունվարի 21-ին, ժամը 23:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի կենտրոնում այրվում է խանութ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազնվաձոր գյուղի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղին հարակից խանութում (փայտե շինություն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել՝ 01:27-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 18 քմ):