Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը


Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը
Հունվար 21 22:32 2018

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում