Ինչպես մտքերը կարգի բերել և սկսել նոր հարաբերություններ


Ինչպես մտքերը կարգի բերել և սկսել նոր հարաբերություններ
Հունվար 21 19:44 2018

Բաժանումը կամ սերտ հարաբերությունների խզումը, սթրեսի սանդղակով՝ մարդու մոտ մահվանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Բայց եթե մահը ուղեկցվում է խորը վշտով և մահացածի մասին բարի հուշերով, ապա հարաբերությունների խզումը այնքան էլ հաճելի գործընթաց չէ, որը կարող է բարդանալ հարաբերությունների պարզաբանմամբ, նախկին սիրահարների միջև վեճերով:
Ավելի բարդ իրավիճակ է, երբ հարաբերությունները հանկարծակի են խզվում զուգընկերներից մեկի նախաձեռնությամբ: Երկրորդը հոգեկան ցավ է ապրում, որը նրան տանջանքի և սթրեսի է հանգեցնում, որն էլ կարող է ուղեկցվել ընկճախտով:
Մտքերն ինչպես կարգի բերել

Հոգեբանները խորհուրդ են տալիս որոշ ժամանակ միայնության մեջ անցկացնել և ինքներդ ձեզ հնարավորություն տալ ապրել հենց ձեզ համար: Այդ ժամանակը կարելի է վատնել ինչպես հաճույքի, այնպես էլ ինքնակատարելագործման վրա: Քանի դեռ ձեզ ոչ ոք «չի խանգարում», կարող եք ազատ ժամանակը նվիրել կրթությանը, նոր հետաքրքիր նախագծին, մարդկանց հետ նոր գործնական և ընկերական կապեր հաստատելուն:

Նոր հարաբերություններ
Նոր լուրջ հարաբերություններ ստեղծելուն պատրաստ լինելու ամենակարևոր նշաններից մեկը ներքին ներդաշնակության և հոգևոր հանգստության զգացումն է: Ձեզ դուր է գալիս միայնակ մնալ, դուք ձեզ ընդունում եք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ձեզ հաճելի է բացահայտել ձեր մեջ նոր գծեր և որակներ: Բացի այդ, Ձեզ անվտանգ եք զգում միայնակ մնալիս և գոյատևելու համար որևէ մեկի կարիքը չունեք:
Նոր հարաբերություններին պատրաստ լինելուն հուշող մի քանի նշան՝
Ուշադրություն շրջապատին՝ դուք ուշադիր եք մյուս մարդկանց և չեք ձգտում ամեն կերպ նրանց ձեր անձը պարտադրել,
Հավասարակշռված եք՝ առանց տրամադրության փոփոխությունների,
Քննադատություն լսելուն ունակ եք՝ առանց այն հիվանդագին ընդունելու,
Ինքնավստահ եք, ինքնուրույն անձ եք ձեզ զգում,
Ունեք աշխատանք, հոբի, ընկերներ, որոնց փայփայում եք,
Անցյալի սխալները հասկանում եք, բայց ձեզ չեք մեղադրում, այլ ուշադրություն եք դարձնում, որ ապագայում չկրկնեք,


Վերջապես, գրեթե չեք մտածում նախկին սիրեցյալի մասին, իսկ եթե երբեմն մտածում եք, ապա խաղաղության և երախտագիտության զգացումով:
Այսպիսով, երջանիկ հարաբերություններ կառուցելու հիմնական «բաղադրատոմսը» չշտապելն է: Դուք առարկա չեք, որին մի տեղից մյուսը կարելի է տեղաշարժել, մի զուգընկերից մյուսը, քանի որ ցանկացած կենդանի մարդու նման դուք նույնպես ունեք զգացմունքներ: Այդ իսկ պատճառով ժամանակ տրամադրեք՝ հասկանալու ձեզ և շրջապատողներին: Երջանիկ եղեք: