1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կլեոպատրայի դիետա. Ինչպես նիհարել և լինել սեքսուալ

Այս դիետան ոչ միայն կօգնի կազմվածքը բարելավել, այլև լիցքավորվել սեքսուալ էներգիայով: Բոլոր կետերին հետևելու դեպքում մեկ շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի:
Կլեոպատրայի դիետան թույլ է տալիս օգտագործել ծովամթերքներ (ծովախեցգետին, օմար), ձուկ (տափակաձուկ, իշխան, սաղմոն), խաղող, սուրճ, ձկնկիթ, լորի ձու, ծնեբեկ, ցանկացած տեսակի միս, անանաս, ընկույզ, մեղր, գազար, ավոկադո, շոկոլադ, սնկեր, նեխուր, սոխ, սխտոր, ելակ, կոկոս, սպանախ, սեխ և լոլիկ:
Ուտելիք պատրաստելիս պետք է օգտագործել առավելագույն քանակի համեմունքներ: Ավելի օգտակար են հիլը, իմբիրը, ուրցը, դարչինը, գինձը, մշկընկույզը, վանիլը, պղպեղը, մեխակը, զաֆրանը, ծովաբողկը, խնկունին, մանանեխը, անանուխը, անիսոնը:
Կլեոպատրայի դիետան միակն է, որը չի բացառում ալկոհոլային խմիչքները: Սեքսուալ էներգիան վերականգնելու համար դիետայի ընթացքում գոնե շաբաթը մեկ կարելի է զուգընկերոջ համար կազմակերպել ռոմանտիկ հանդիպումներ:
Մեկ շիշ շամպայն՝ սեղանին. համարվում է, որ այն հատուկ ձևով է ազդում հոգեբանության վրա՝ այդպիսով մարդկային պարզ ցանկություններ առաջացնելով: Այն նաև առաջացնում է ինտիմ ասոցիացիաներ: Բայց պետք չէ չափն անցնել:


Մեկ օրվա մոտավոր ճաշացանկը՝
Նախաճաշից առաջ
Արթնանալուց անմիջապես հետո կիտրոնի հյութով մեկ բաժակ տաք ջուր խմեք: Մոտ կես ժամ անց՝ մեկ բաժակ թարմ քամած հյութ: Այն կարելի է փոխարինել ցանկացած մրգով՝ խաղողով, ելակով կամ կոկոսով:


Նախաճաշ
Վարսակի շիլա՝ անյուղ կաթով և թարմ մրգերով: Ամեն օր վարսակի շիլայով նախաճաշել պետք չէ: Շաբաթը մի քանի անգամ այն կարելի է փոխարինել լորի ձվով:


Ճաշից առաջ
Ցերեկվա մոտ ժամը 12-ին կարող եք օգտագործել թարմ բանջարեղեն, յոգուրտ կամ մեկ բաժակ տոմատի հյութ:


Ճաշ
Բանջարեղենային աղցան, թեթև ապուր և անյուղ միս: Միսը կարելի է փոխարինել ձկով, ծովամթերքներով կամ հավի մսով:
Կեսօրից հետո թեթև նախաճաշիկ
Մի քիչ թարմ միրգ, ընկույզ կամ սովորական արևածաղիկ


Ընթրիք
Թարմ բանջարեղենով աղցան, անյուղ թռչնամիս կամ ձուկ: Քնելուց առաջ կարելի է մի քիչ թարմ միրգ ուտել:

loading...
Լրահոս
Փետրվարի 24-ի աստղագուշակ Ինչպես արագ ազատվել բերանի տհաճ հոտից 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք Որքան արագ են սիրահարվում աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Նշաններ, որոնք վկայում են, որ զուգընկերդ քեզ ժամանացի համար է միայն օգտագործում Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ» ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Կինը վերցրեց մարկերը և նշում կատարեց իր ժակետի վրա․ երբ իմանաք, թե ինչու, դուք նույնպես այդպես կվարվեք 12 բան, որ ամուսինները շատ կցանկանային, որ իրենց կանայք իմանային, սակայն երբեք չեն ասի Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը Սմբատ Բալասանյանը անհիմն մեղադրանքներ շռայլելու վարպետ է.Ղուկաս Ուլիխանյանը հերքել է իր ընկերության մասին տարածված լուրերը Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրել լավագույն վարսավիրներին Սեբալյոսից ներողություն եմ խնդրել.Զիդան Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը 7 պատճառ՝ թե ինչու դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Ինչու կտրականապես չի կարելի հայելու դիմաց քնել Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին Ահա, թե ինչի մասին է պետք հիշեն բոլորը, ովքեր սափրում են ինտիմ հատվածները Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մարմնի ամենագեղեցիկ մասը Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել Գայ գյուղում հրդեհված տնից հայտնաբերված մարդուն սպանել են. Հարուցվել է քրեական գործ