50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել


50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել
Հունվար 21 21:24 2018

50 հարցեր, որոնց պատասխանը կօգնի Ձեզ փոխել Ձեր կյանքը՝ հասկանալով ինքներդ Ձեզ: Այստեղ չկա ճիշտ կամ սխալ պատասխան, ավելին` կարիք չկա անգամ պատասխանել, հարակավոր է ուղակի մտածել ամեն հարցի շուրջ, քանի որ այստեղ կան ճիշտ ընտրված հարցեր, որոնցով կգտնեք շատ հարցերի պատասխան, որոնք Ձեզ պետք են ամբողջ կյանքի համար


1. Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:
2. Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով:
3. Իմանալով, որ կյանքն այդքան կարճ է, ինչու՞ ենք մենք անում այնպիսի բաներ ավելի շատ որոնք չենք սիրում, և ավելի քիչ ենք անում այն ամենն, ինչ սիրում ենք:
4. Եթե աշխատանքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված, ապա ի՞նչն է ավելի գերակշռել՝ գործը, թե՞խոսակցությունները:
5. Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա:

6.Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:

7.Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:

8. Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:


9. Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում
10. Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում՝ ճիշտ բաներ անել, թե՞ այն ինչ անում եք ճիշտ անել:

11. Դուք ճաշում եք մեկի հետ ով սկսում է վիրավորել և քննադատել մի մարդու ով Ձեր ընկերն է, իսկ նա չգիտի դա, ի՞նչ կանեք Դուք:

12. Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

13. Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:

14.Դուք տեսե՞լ եք խելագարություն այնտեղ, որտեղ հետո հանճարություն եք տեսել:

15.Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:

16. Ինչպե՞ս է ստացվում, որ այն ինչ անում եք Ձեզ երջանկացնում է, իսկ մնացածին՝ ոչ:

17.Ի՞նչ կցանկանայիք Դուք անել, որ չեք արել, ի՞նչն է Ձեզ կանգնեցնում:

18. Կա՞ այնպիսի մի բան Ձեր կյանքում, որը շատ վաղուց պետք է թողնեիք, բայց ամեն գնով պահպանում եք:

19. Եթե Ձեզ առաջարկեն ընդմիշտ տեղափոխվել ինչ –որ մի քաղաք, ապա ո՞ր քաղաքը դա կլինի, և ինչու՞ հենց դա:

20. Դուք սեղմու՞մ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ, և իրո՞ք հավատում եք, որ դա կարագացնինրա ժամանումը:

21. Ո՞ր մեկը կուզնայիք լինել՝ նյարդային տաղանդ, թե՞ երջանիկ ապուշ:

22. Ինչու՞ դու հենց դուք եք

23. Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:

24. Ո՞րն է ավելի վատ Ձեզ համար, եթե Ձեր ընկերը գնա այլ քաղաքում ապրի, թե՞ Դուք ապրեք շատ մոտ, բայց չշփվեք:

25. Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:

26.Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:

27. Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:

28. Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:

29. Դուք հիշու՞մ եք այն օրը 5 տարի առաջ, երբ չափազանց նեղված եք եղել, հիմա դա ազդու՞մ է ձեզ վրա:

30. Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:

31. Ձեր անցյալի ո՞ր դեպքերն են Ձեզ ստիպել զգալ կենդանի, իրական:

32. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:

33. Եթե դուք դեռ չեք հասել դրան, ապա ի՞նչ ունեք կորցնելու:

34. Եղե՞լ է այնպես, որ լինեք մեկի կողքին և ոչինչ չխոսեք հետո որոշեք, որ դա ամենալավ խոսակցությունն է եղել:

35. Ինչու՞ է կրոնը, որը սեր է քարոզում դարձել այդքան պատերազմների արդյունք:

36. Հնարավո՞ր է արդյոք առանց կասկածի իմանալ ինչն է լավ ինչը վատ:

37. Եթե Ձեզ հիմա տան միլիոն դոլլար Դուք աշխատանքից կազատվե՞ք, թե՞ կշարունակեք աշխատել:

38. Ո՞րն ավելի շատ կուզենայիք, ունենալ շատ աշխատանք, որը ստիպված պետք է կատարեք, թե՞ ունենալ քիչ աշխատանք, բայց և հաճույքով կատարել:

39. Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:

40. Ե՞րբ եք վերջին անգամ սկսել գործել ունենալով գաղափարի միայն մի փոքր մասը, բայց և այնպես ուժեղ հավատալով այդ գաղափարին:

41. Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:

42.Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:

43. Ի՞նչ տարբերություն կա կյանքի և գոյատևության մեջ:

44. Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ Դուք կանեք այն, ինչ ճիշտ եք համարում:

45. Եթե մենք սովորում ենք մեր սխալների վրա, ապա ինչու՞ ենք վախենում սխալներ թույլ տալուց:

46. Ի՞նչը այլ կերպ կանեիք, եթե իմանայիք, որ ոչ ոք Ձեզ չի քննադատի:

47. Վերջին անգամ ե՞րբ եք զգացել Ձեր շնչառությունն ու սրտի աշխատանքը:

48. Ի՞նչ եք Դուք սիրում, Ձեր վերջին գործողություններն արտահայտե՞լ են այդ սերը

49. Դուք կարո՞ղ եք հիշել ինչ եք արել 5 տարի առաջ ամեն օր:

50. Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք: