Լարսը երկկողմանի բաց է. ռուսական կողմում 227 բեռնատար կա կուտակված


Լարսը երկկողմանի բաց է. ռուսական կողմում 227 բեռնատար կա կուտակված
Հունվար 21 07:33 2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 21-ին, ժամը 08:10-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 227 բեռնատար ավտոմեքենա: