Կանադուհին թարթիչները երկարացնելուց հետո չի կարողանում աչքերը բացել


Կանադուհին թարթիչները երկարացնելուց հետո չի կարողանում աչքերը բացել
Հունվար 21 15:50 2018

Կանադայի բնակչուհի այնքան է երկարացրել թարթիչները, որ պրոցեդուրայից հետո չի կարողացել աչքերը բացել։

20-ամյա Իզաբել Կանը գեղեցկության սրահ է դիմել թարթիչները երկարացնելու համար, սակայն երկու օր հետո նա չի կարողացել աչքերը բացել ուռածության պատճառով, քանի որ նրա մոտ ալերգիկ ռեակցիաներ են սկսվել։

Վերջինս բացահայտել է, որ նա ալերգիայի ունի թարթիչների երկարացման համար նախատեսված սոսնձից։

Բժիշկները վերջինիս ներարկել են ալերգիայի դեմ, սակայն մեկ շաբաթ հետո էլ նա չի կարողացել աչքերը բացել։ Չնայած այս ամենին, կանադուհին պատրաստ է շարունակել երկարացնել թարթիչները, քանի որ իրեն դուրս չի գալիս իր թարթիչների բնական երկարությունը։