10 տարի առաջ անհետացած կատուն ողջ է մնացել Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհների ժամանակ և վերադարձել տանտիրուհու մոտ


10 տարի առաջ անհետացած կատուն ողջ է մնացել Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհների ժամանակ և վերադարձել տանտիրուհու մոտ
Հունվար 21 15:20 2018

Երբ Կալիֆոռնիայում ուժեղ հրդեհներ են բռնկվել, ամերիկուհի Ջեն Թոմփսոնը որոշել էր ապաստան տրամադրել հրդեհից փրկված կատուներից գոնե մեկին` ի հիշատակ 10 տարի առաջ իր անհետացած կատվի։ Սակայն օրերից մի օր նրան զանգահարում են ու հայտնում, որ Պիլոտը գտնվել է:

Կատուն անհետացել էր 2007-ին երեք տարեկանում։ Թոմփսոնը երկար փնտրել է նրան, բայց ի վերջո հուսահատվել է՝ կարծելով, թե կատվին հոշոտել են կալիֆոռնիական շնագայլերը։

Պիլոտը ողջ էր, բայց տուժել էր հրդեհներից։ Նրան մի քանի վիրահատություն էր պետք, որոնց համար միջոցները Ջենը հավաքել է քրաուդֆանդինգի միջոցով։ «Մեզ ընդամենը 500 դոլար էր պետք, սակայն հավաքվել էր 4000 դոլար։ Մարդիկ անկեղծորեն ձգտում էին օգնել մեզ։ Ես ցնցված էի»,- պատմել է Թոմփսոնը։

Այրվածքներ ստացած կատուն գտնվել է չիպի շնորհիվ, որը Պիլոտին ամրացրել էին, երբ նա դեռ փոքր էր։ Պիլոտն արդեն 13 տարեկան է։ Բազմաթիվ փորձություններից հետո նա վերջապես տանն է:



loading...