Թոմ Կրուզը նկարահանման ժամանակ կրկին վնասվածք է ստացել


Թոմ Կրուզը նկարահանման ժամանակ կրկին վնասվածք է ստացել
Հունվար 21 11:47 2018

Ինչպես հայտնի է, դերասան Թոմ Կրուզը նկարահանումների ժամանակ անձամբ է կատարում վտանգավոր հնարքները: Նա վերջին ամիսների ընթացքում երկրորդ անգամ է վնասվածք ստացել:

Միջադեպը կրկին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 6-րդ մասի նկարահանումների ժամանակ է տեղի ունեցել: Թոմ Կրուզից պահանջվել է ցատկել պատուհանագոգին, ապա ՝ ներքև ՝ ապահովագրվելով նախապես իրեն ամրացված պարաններով: Բայց Կրուզը սայթաքել է հենց պատուհանագոգին ցատկելու ժամանակ և վայր է ընկել՝ վնասելով ոտքը:

Նա արագ ոտքի է կանգնել ու շարունակել է աշխատել, բայց բոլորը նկատել են, որ դերասանը դժվարությամբ է շարժվում և ցավեր ունի: Հաջորդ օրը նա նկարահանումների հրապարակ է եկել կաղալով՝ հենված ձեռնափայտին:

Նախորդ անգամ Կրուզը կրկին ոտքն էր վնասել: Մի շենքի տանիքից մյուսին ցատկելու ժամանակ նա բախվել էր պատին և կոտրել էր կոճը: Միջադեպից հետո նկարահանումները 7 շաբաթով դադարեցվել էին: Բոլորը սպասում էին Կրուզի ապաքինմանը:

Ապաքինումից մի քանի օր անց նա կրկին վնասել է ոտքը, բայց այս վնասվածքը, բարեբախտաբար, շատ ավելի թեթև է եղել: Իսկ 2015 թվականին, «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 5-րդ մասի նկարահանումների ժամանակ, Թոմ Կրուզը կոտրել էր ողերը: