Կենցաղում ասպիրինի օգտագործման 7 անհավանական եղանակներ, որոնց մասին քչերն են տեղյակ


Կենցաղում ասպիրինի օգտագործման 7 անհավանական եղանակներ, որոնց մասին քչերն են տեղյակ
Հունվար 21 13:20 2018

Ացետիլսալիցինային թթուն դեղատներում հայտնվել է 1899 թվականին: Այդ ժամանակից սկսած այն միլիոնավոր մարդկանց համար դարձել է ջերմության նվազեցման և ցավազրկող միջոց: Բայց ոչ բոլորին է հայտնի, որ ասպիրինն օգտագործվում է նաև տնտեսության մեջ:
Ներկայացնում ենք ասպիրինի կենցաղում օգտագործման 7 տարբեր դեպքեր:

1. Ներկված մազերի գույնը պահպանելու համար

Ներկած մազերի գույնը երկար պահպանելու համար դրանք պետք է պաշտպանել քլորի ազդեցությունից: Լողավազան հաճախելուց հետո 1 բաժակ ջրի մեջ լուծեք 1 հաբ ասպիրին և դրանով ողողեք մազերը: 15 րոպեից լվացեք շամպունով:

2. Անթերի կրունկներ

Որպեսզի կրունկների մաշկը լինի փափուկ, հարկավոր է մի քանի ասպիրինի հաբ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ և մի քիչ ջուր խառնել, և քսել կրունկներին ու հագնել պոլիէթիլենային շերտով կիսագուլպաներ: 10-15 րոպեից հետո կոշտուկները մշակել պեմզայով: Կարելի է նաև ոտքերը դնել ասպիրինային տաք վաննայի մեջ:

3. Միջատների խայթոցների դեմ

Խայթված տեղը թրջում են ջրով և շփում ասպիրինով:

4. Հագուստի վրա քրտինքի հետքերի վերացումը

Մեկ բաժակ ջրում լուծեք 4 հաբ ասպիրին: Դրանով թրջեք հագուստը և թողեք 3 ժամ, ապա լվացեք:

5. Լիցքաթափված մարտկոցի վերականգնում

Եթե ձեր մարտկոցը թթվային է և սպասարկվող` կափարիչի վրա ունի հատուկ անցք, ապա մարտկոցի մեջ գցեք ասպիրինի մի քանի հաբեր:

6. Թարմ ծաղիկներ

Ասպիրինի ավելի հայտնի կիրառումներից մեկն այն է, երբ այն գցում են ծաղկամանի ջրի մեջ, որի արդյունքում ծաղիկներն ավելի երկար են մնում թարմ վիճակում:

7. Բույսերի համար առանց սնկի հող

Շատ հողագործներ ազատվում են հողի սնկերից ասպիրինի օգնությամբ: Հողը բուժելու համար մեկ լիտր ջրի մեջ գցում են 1 հաբ ասպիրին և դրանով ջրում հողը: