Հետաքրքիր և յուրօրինակ թեստ


Հետաքրքիր և յուրօրինակ թեստ
Հունվար 21 21:07 2018

Այս թեստն անցնելու համար հարկավոր չի ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ թվերի գումարում-հանում և ոչ էլ ստանդարտ պատասխաններից մեկն ընտրելու անհրաժեշտություն: Ուղղակի հարմարավետ տեղավորվեք, շատ հանգիստ, ուշադիր կարդացեք այն, ինչ գրված է և ասեք (պատկերացրեք՝ ինչ առաջինը ձեր միտքը գա, որքան էլ անսովոր լինի միտքը):
Սկսեցինք.

Պատկերացրեք, որ զբոսնում եք անտառում: Նկարագրե՛ք անտառը. արդյոք արևը փայլու՞մ է, Դուք քայլում եք կածանո՞վ, թե՞ թավուտով, Ձեզ լա՞վ եք զգում:
Դեպի Ձեզ է վազում մի ձի: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է իրեն պահում: Նրան կմոտենա՞ք, կշոյե՞ք…
Շարունակում եք գնալ և խոտերի մեջ մի բանալի եք գտնում: Ինչպիսի՞ն է այն: Կողքո՞վ կանցնեք, թե՞ կվերցնեք: Կուրախանա՞ք:
Առջևում աղբյուր է: Այն Ձեզ դո՞ւր է գալիս: Կխմե՞ք նրա ջուրը, կլվացվե՞ք: Կնստե՞ք մոտը: Կհանգստանա՞ք:
Շարժվում եք առաջ և կանգնում մի դարպասի առջև: Ինչի՞ց է պատրաստված, բա՞րձր է, թե՞ ցածր:
Դուք պետք է անցնեք դարպասի վրայով: Ինչպե՞ս կանեք: Հե՞շտ կլինի անցնելը:
Նկատում եք մի որջ: Մե՞ծ է, թե՞ փոքր: Նե՞րս կնայեք: Ձեզ հետաքրքի՞ր է, թե ով է փորել որջը:
Դուրս եք գալիս գետափ: Հստակ պատկերացրեք ջրի մաքրությունը, հատակը, հոսանքի արագությունը: Հատակին քարե՞ր կան: Ինչպե՞ս կանցնեք մյուս ափ:
Գետն անցնում եք և տեսնում մի տուն: Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ն է:
Դռան վրա ցուցանակ կա. գրված է, որ տունը… Ձերն է: Ցուցանակն ինչի՞ց է պատրաստված և ի՞նչ է գրված:
Բացում եք դուռը և մտնում տուն: Հարմարավե՞տ է: Մաքո՞ւր է, թե՞ թափթփված:
Քանի՞ սենյակ կա: Ի՞նչ սենյակներ են. նկարագրե՛ք:
Բարձրացե՛ք ձեղնահարկ: Ի՞նչ կա, կարգուկանո՞ն է, թե՞ աղբ է հավաքված:
Դուրս եք գալիս տնից: Բլրի հետևում երևում է ծովը: Հանգի՞ստ է, թե՞ փոթորկուն, արևը փայլո՞ւմ է:
Ծովի վերևում թռչում են ճայերը: Բա՞րձր են, թե՞ ցածր: Մո՞տ են, թե՞ հեռու: Ձայները լսո՞ւմ եք: Ի՞նչ զգացումներ են նրանք առաջացնում Ձեր մեջ:
Տեսնում եք մի նավ: Ինչպիսի՞ն է, հեռո՞ւ է ափից, կարո՞ղ եք նրան հասնել, կփորձե՞ք հասնել:


Արդյունքները

Անտառը Ձեր մանկության խորհրդանշական արտացոլումն է: Որքան լավ եք զգում անտառում, այնքան լավ հիշողություններ ունեք: Եթե այն մռայլ էր, ապա դժվար մանկությունն ազդում է Ձեր կյանքի վրա:
Ձին սիրո սեքսուալ տեսանկյունն է: Եթե այս կենդանուն դիպչում եք, ապա անկողնում նույնքան ազատ եք:
Բանալին Ձեր վերաբերմունքն է ամենայն նորի հանդեպ: Եթե վերցրեցիք այն ուրախացած, ապա պատրաստ եք փոփոխությունների:
Աղբյուրի մոտ հանգստանալու և ջուր խմելու ցանկությունը ցույց է տալիս, որ պատրաստ եք սիրելու: Որքան մաքուր, գեղեցիկ է այն, այդպիսին էլ Դուք պատկերացնում եք սերը:
Ծովը սիրո հուզական կողմն է: Նրա խաղաղ լինելու աստիճանից դատեք՝ Ձեզ ճակատագրական կի՞րք է պետք, թե՞ հանգիստ սեր:
Գետը Ձեր կյանքի ընթացքն է: Հիշե՛ք հոսանքի արագությունը, ջրի մաքրությունը: Հատակի քարերը խորհրդանշում են մանկուց անցած դժվարությունները:
Դարպասը խոչընդոտներն են, որ կան կյանքում: Հիշե՛ք նրա չափը:
Որջը ծածուկ վտանգի Ձեր ընկալումն է: Եթե մտել եք այնտես, ապա կամ անմիտ եք, կամ շատ հետաքրքրասեր:
Տունը Դուք ինքներդ եք: Որքան այն Ձեզ դուր է գալիս, այնքան Դուք Ձեզ հետ լավ եք զգում:
Ցուցանակը պատմում է, թե Ձեր մասին ինչ եք մտածում: Ձեր տեսած սենյակները կյանքի կարևոր ոլորտներն են: Որտեղ լավ եք զգում, կարգին է ամեն ինչ: Եթե անկարգություն կա սենյակում, ուրեմն կյանքի այդ մասում էլ մի բան վատ է:
Ձեղնահարկը կրթվածության, կուլտուրայի, օժտվածության տեղն է: Եթե այնտեղ անկարգ վիճակ է, ուրեմն չգիտեք՝ ինչու եք դիպլոմ ստացել:
Ճայերը հարազատներն են: Պետք է որ շատ լինեն և զարդարեն տեսարանը: Իսկ եթե ճչում են և թևերով հարվածում, ուրեմն Ձեր հարազատների հետ պարզելու հարաբերություններ ունեք: Եթե ճայեր չկան, միայնության ահազանգ է:
Նավը Ձեր այսօրվա երազանքն է: Թե ինչքան է գեղեցիկ ու հասանելի, այն դատեք նավի տեսքից:
Գետն ու դարպասն անցնելու ձևը ցույց են տալիս, թե ինչպես եք հաղթահարում խոչընդոտները: Եթե անկեղծ եք պատասխանել, ապա երկու դեպքում էլ նույն ձևով եք անցել: Եթե պատկերացրել եք կամուրջ, նավակ, օգնական, ուրեմն Ձեր հույսը Ձեզ վրա չեք դնում: