1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Տղամարդկանց պահանջները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Ներկայացնում ենք տղամարդու բնական պահանջները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ հատկանիշներ է փնտրում ու գնահատում յուրաքանչյուր տղամարդ կնոջ մեջ: Սովորեք համադրել դրանք, եւ դուք կկարողանաք դառնալ ձեր տղամարդու միակ ու անկրկնելի սերը:

1 . Կին-գործընկեր Այդ կինը ունի երջանիկ հարաբերությունների համար անփոխարինելի մի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է լսելու ունակությունը: Նա կարողանում է լսել այնպես, ինչպես ոչ ոք: Նրան հետաքրքիր ու կարեւոր է այն ամենը, ինչի մասին ուզում է պատմել նրա զուգընկերը՝ նրա աշխատանքին վերաբերող բարդ ու խնդրահարույց պահերից սկսած մինչեւ անհավանական գաղափարներ, որոնցով լի է: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ, որ կինը մանրակրկիտ ուսումնասիրի բիզնեսի կամ մեկ այլ ոլորտի բոլոր նրբությունները, որով զբաղվում է տղամարդը: Կարեւոր է տղամարդուն տալ այն զգացողությունը, որ կինը նրա կողմից է, նրա գլխավոր դաշնակիցը ու աջակցողը այն պահերին, երբ նա դրա կարիքը ամենից շատ է զգում:

2. Կին-մուսա Դուք հաստատ լսել եք հայտնի ասացվածքը՝ «յուրաքանչյուր մեծ տղամարդու թիկունքին մեծ կին կա կանգնած»: Պատմությանը բազմաթիվ նման օրինակներ են հայտնի: Սալվադոր Դալիի Գալան, Նապոլեոնի Ժոզեֆինան, մեծանուն գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների կանայք... Եվ այսպես, ինչպիսի՞ն է նա՝ մուսա կինը: Ո՞րն է նրա ուժը: Նախեւառաջ իր տղամարդուն հավատալու, նրան ոգեշնչելու ու նրանով հիանալու կարողությունը: Հիշո՞ւմ եք, թե ինչ բառերով եք սովորաբար արտահայտում ձեր հիացմունքը ձեր սիրելի տղամարդու հանդեպ: Ամենայն հավանականությամբ, դուք կմտաբերեք շաբլոն արտահայտություններ «դու լավագույնն ես», «ամենահրաշալին ես» եւ այլն: Իսկ ո՞ւմ են դրանք ձեզ հիշեցնում: Ճիշտ է, այն մայրիկին, որը գովում է իր երեխային լավ արարքի համար: Նման գովասանքից հետո տղամարդը կարող է մանկամտանալ, վերածվել երեխայի: Իսկական հիացմունքը, որը կարող է ոգեշնչել տղամարդուն, ոչ թե հիացմունքն է նրա արածով, այլ նրանով, որը նա դեռ չի արել: Հիացեք այն հատկանիշներով, որոնք դուք կցանկանայիք տեսնել ձեր տղամարդու մեջ, այն գործերով, որը նա դեռ նոր է մտադիր իրականացնել: Արեք դա անկեղծորեն, հավատացեք նրան ու ոգեշնչեք ձեր հավատով: Միայն այդ դեպքում նա կհավատա ձեր խոսքին ու եռանդ ձեռք կբերի՝ զարգանալու ու նորանոր ձեռքբերումների համար:

3 Կին-հարմարավետության փերի Այդ կինը տղամարդու համար ստեղծում է մի այնպիսի տարածք, որտեղ նրան սպասում են ու սիրում, որտեղ նա իրեն հանգիստ է զգում, որտեղ նրան ընտանեկան հարմարավետությունն է շրջապատում: Նույնիսկ կենցաղի հասարակ բաղկացուցիչները՝ օրինակ վերնաշապիկ արդուկելը, համեղ ուտելիքը, մաքրությունն ու կարգուկանոնը տղամարդու համար եռանդի հսկայական աղբյուր են դառնում: Նման կինը տունը եռանդի աղբյուր է դարձնում, մի վայր, որտեղ տղամարդը ուզում է վերադառնալ, որտեղ նա վերականգնվում է ու հանգստանում ու որտեղից դուրս է գալիս նոր սխրանքների համար ոգեշնչված: Նաեւ նման կինը կարողանում է տղամարդուն ցույց տալ իր զգացմունքները, նրան դիմավորում է ուրախությամբ, շրջապատում հոգատարությամբ ու ջերմությամբ, լցնում ամբողջ տունը իր սիրով: Նման կնոջ կողքին տղամարդը միշտ եռանդով ու ուժերով լի է:

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է