Պարզվել է, որ «Սուպեր Մամա 2» ֆիլմը համացանցում ապօրինի տարածողները իշխանություններին քծնող լուզերներ են


Պարզվել է, որ «Սուպեր Մամա 2» ֆիլմը համացանցում ապօրինի տարածողները իշխանություններին քծնող լուզերներ են
Հունվար 21 00:04 2018

Դերասան Հայկ Մարությանը հայտնել է, թե ինչպես է իրականում «Սուպեր Մամա 2» ֆիլմը հայտնվել համացանցում: Նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով գրել է.

«Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք "Սուպեր Մամա 2" ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ): Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված :) Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները :) Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է: Միայն այն միտքը որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է` իրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են` իրենց սպանում է: Այն որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում` այդ միտքը իրենց սպանում է: Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, եվ մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից`այդ միտքը իրենց սպանում է: Եվ ընդհանրապես երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը:

Հայե՜ր, առա՜ջ»:



loading...