Կնոջ բույրը գայթակղում է տղամարդուն


Կնոջ բույրը գայթակղում է տղամարդուն
Հունվար 20 23:37 2018

Գիտնականները պարզել են’ ինչպիսին պետք է լինի կնոջ հոտը, ով ցանկություն ունի գայթակղելու սիրելի տղամարդուն:
Շփման գործընթացում կնոջ բույրի նշանակությունը շատ մեծ է, և սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հոգեբանները վաղուց պարզել են, որ հաճելի հոտը նույնքան կարևոր է, որքան կոկիկ տեսքն ու ճիշտ խոսելաձևը: Ի դեպ, մի բան է դուր գալ գործընկերներին, ընկերներին կամ երեխաներին և լրիվ այլ բան’ դուր գալ սիրելի տղամարդուն:
Ինչպիսի՞ն պետք է լինի բույրը նման դեպքերում. կանայք արդեն երկար տարիներ է, ինչ փորձում են պարզել: Ֆլորիդացի գիտնականները վերջերս եկել են այն եզրահանգման, որ հնարավոր «զոհի» համար չկա ավելի լավ բույր, քան կնոջ բնական հոտը: Անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում կանանց խնդրել են երեք օր քնել նույն սպորտային վերնաշապիկով: Հետո այդ վերնաշապիկները բաժանել են տղամարդկանց: Նրանք էլ հոտ են քաշել և´ այդ վերնաշապիկներից, և´ նրանցից, որոնք կանայք ընդհանրապես չեն հագել: Փորձից հետո վերցվել է նմուշ’ տղամարդու թքից: Պարզվել է, որ մեծ քանակությամբ տեստոստերոն կա այն տղամարդկանց արյան մեջ, ովքեր շնչել են կնոջ բույրը: Հենց այդ հոտն էլ նրանց թվացել է ամենահաճելին: Կենդանական աշխարհում հոտի կարևորությունը վաղուց է հայտնի, այժմ գիտնականները վստահեցնում են’ նույնն էլ կանաց դեպքում է: