Սեղանի շուրջ էթիկետի 10 ոսկե կանոն


Սեղանի շուրջ էթիկետի 10 ոսկե կանոն
Հունվար 20 22:40 2018

1.Պատահում է, երբ անհրաժեշտ կերակուրը, աղամանը կամ պղպեղամանը ձեզանից հեռու են գտնվում: Մի՛ ձգվեք ամբողջ սեղանով: Խնդրե՛ք նրան, ում ավելի մոտ է, որպեսզի փոխանցի ձեզ այն, ինչ ցանկանում եք:
2. Կծած կերակուրը մի՛ թողեք ափսեում: Եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, նախ վերջացրե՛ք այն, ինչ արդեն սկսել եք ուտել:
3. Երբ ուտում եք ընկերների կամ մտերիմների հետ, նրանց ուշադրություն դարձեք: Դադար վերցրե՛ք ընկերական զրույցի համար, հետաքրքրվե՛ք ինչպես են ձեր մտերիմների գործերը: Մի՛ սուզվեք ձեր ճաշի մեջ:
4. Սպագետին ուտում են պատառաքաղով` երկու անգամ դրա շուրջ պտտելով: Եթե չեք ցանկանում, որ դրանք կախվեն, ափսեի մեջ կտրատե՛ք դանակով:
5. Խուսափե՛ք քաղաքականության, կրոնի, փողերի մասին խոսակցությունների երկիմաստ մեկնաբանություններից: Դրանք ամենաախորժաբեր թեմաները չեն:
6. Միշտ նայե՛ք նրան, ով դիմում է ձեզ: Խոսողին մի՛ ընդհատեք:
7. Եթե սեղանից հեռացել եք, դրանում ոչ մի վատ բան չկա: Կարևորը` երկար մի՛ բացակայեք:
8. Պահպանե՛ք ձայնի հավասար տոնայնությունը:
9. Սեղանի մոտ հարդարանքը կամ վարսերն ուղղելն անշնորհքություն է համարվում:
10. Սեղանի շուրջ մի՛ տարվեք բջջային հեռախոսով: Եթե դա անխուսափելի է, սեղանի մոտից վեր կացե՛ք և վերադարձեք միայն այն ժամանակ, երբ կարող եք ձեր ուշադրությունն ամբողջությամբ նվիրել ընկերներին և մտերիմներին:



loading...