Տղամարդկանց գերող լավագույն օծանելիքները


Տղամարդկանց գերող լավագույն օծանելիքները
Հունվար 20 22:27 2018

Նոր օծանելիքները հայտնվում են և անհետանում, իսկ ահա այս լեգենդար 5-յակը, ավելի քան մեկ սերունդ, ապացուցված է, որ սեզոնից սեզոն են փոխվում: Ձեզ ընդամենը 2 րոպեն բավարար կլինի, որպեսզի հրապուրել ցանկացած տղամարդու: Ի վերջո, դուք կբուրեք ավելի անուշահոտ, քան ձեզ տվել է բնությունը և մարդկային միտքը:


1. Chanel № 5, Chanel
Առավել հայտնի բույրը արդիականություն ունի ավելի քան 90 տարի: Կոկո Շանելը ռուսական արքունիքի պարֆյումեր պարոն Բոյին խնդրեց ստեղծել արհեստական բույր, որը կնոջ հոտ կունենա: Նա պատվիրատուին ներկայացրեց ընտրության 10 բույր: Կոկո Շանելը ընտրեց հինգերորդ համարը: Ահա այստեղից էլ ծագում է լեգենդար օծանելքի անվանումը:
2. Shalimar, Guerlain
Այս հայտնի օծանելիքը ստեղծվել է այն նույն տարում, ինչ Chanel № 5-ը, այսինքն 1921 թվականին: Սակայն այն հանրության դատին ներկայացավ միայն 4 տարի անց՝ Փարիզում, համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:
3. L’Air du Temps, Nina Ricci
Ֆրանսիական նորաձևության տան այս օծանելիքը ստեղծվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ 1948 թվականին: Նինա Ռիչչիի որդին՝ Ռոբերտը, ով ավելի շատ հետաքրքրված է նոր բույրերի ստեղծմամբ, քան հագուստի ձևավորմամբ, պատվիրեց Ֆրանցիս Ֆաբրոնին երջանկության, խաղաղության և անհոգության բուրմունք ստեղծել:
4. Youth Dew, Estee Lauder
Առաջին ամերիկյան օծանելիքը, որը նվաճեց աշխարհը: 1950 թվականին մադամ Լաուդերը որոշեց ստեղծել մի բույր, որը կարող էր օգտագործվել օրվա ցանկացած ժամանակ, այլ ոչ թե միայն երեկոյան, ինչպես ընդունված էր Եվրոպայում:
5. Opium, Yves Saint Laurent
Այս բուրմունքը ստեղծվել է Իվես Սենտ Լոուրենի կողմից 1977 թվականին: Այն դարձավ Արևելքի հանդեպ իր սիրո մարմնավորումը և կանացի գեղեցկության և գրավչության խորհրդանիշը: