Գոտկատեղի ծալքեր. ինչպես ձերբազատվել


Գոտկատեղի ծալքեր. ինչպես ձերբազատվել
Հունվար 20 22:03 2018

Կանացի գեղեցկության և գրավչության գրավականներից մեկը համարվում է բարակ գոտկատեղը, ճարպի շերտերի բացակայությունը փորի և կոնքերի հատվածում:
Սակայն ժամանակակից աշխարհում, որտեղ ամենուրեք ստիպված ենք սնվել անկանոն, չհետևելով սննդակարգերի, գոտկատեղը բարետես պահպանելը դժվար է դառնում: Եվ ցավոք հենց այդ պատճառով է, որ կանայք սկսում են գիրանալ, ու գոտկատեղն առաջինն է սկսում ճարպ կուտակել:
Այսօր առաջարկում ենք մեր ընթերցողներին նորից վերադարձնել իրենց փայլուն արտաքինը: Դրա համար պետք է հետևել վեց ոչ այնքան բարդ կանոնների:


1.Անհրաժեշտ է օրական ուտել 5-6 անգամ, բայց յուրաքանչյուր բաժինը պետք է լինի ոչ հագեցած, որպեսզի ստամոքսը չլցվի:
2.Սովորություն դարձրեք օրը սկսել մեկ բաժակ ջրով, այն նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը:
3.Սնունդը պետք է լինի հավասարակշռված, դա նշանակում է, որ այն պետք է պարունակի միս, բանջարեղեն, մրգեր, հացահատիկ և կաթնամթերք: Ամենակարևորը պետք է հետևեք, որ սնունդը շատ կալորյա և ճարպեր չպարունակի:
4.Պետք է ապահովել մաշկի միկրոմերսումը ստամոքսի, փորի և գոտկատեղի հատվածում: Դրա համար կարելի է ձեռք բերել հատուկ vibro գոտի: Սարքը ապահովում և ուժեղացնում է արյան շրջանառությունն այդ հատվածներում` խթանելով բնական նյութափոխանակությունը: Այն կարելի է կրել և պարապմունքներին, և ֆիզիկական վարժություններով զբաղվելիս:
5.Պետք է պարբերաբար կատարել առավոտյան նախավարժանք, ձգելով մարմնի մկանները, կամ շաբաթը մի քանի անգամ այցելել սպա կենտրոն, օրինակ` երեք անգամը բավարար կլինի: Արդյունավետությունն ապացուցված է:
6.Ֆիզիկական վարժություններից հետո պետք է օրգանիզմն ապահովել ջրով` խմել մաքուր ջուր և ոչ` գազավորված: