Ճապոնացի պոռնոաստղի նշանադրության մասին լուրը մեծ աժեոտաժ է առաջացրել


Ճապոնացի  պոռնոաստղի նշանադրության մասին լուրը մեծ աժեոտաժ է առաջացրել
Հունվար 20 21:01 2018

Ճապոնացի դերասանուհի, նախկին պոռնոաստղ Սոլա Աոիի նշանադրության մասին լուրը մեծ աժեոտաժ է առաջացրել չինական սոցիալական ցանցերում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ դերասանուհին մեծ դեր է խաղացել Չինաստանի երիտասարդ մի ամբողջ սերունդի կյանքում, գրում է «BBC»-ի չինական ծառայությունը։

Ըստ աղբյուրի, դեռևս նախորդ տարվա վերջին Weibo սոցիալական ցանցում, որը Twitter-ի չինական անալոգն է, տեղադրել է իր նշանադրության մատանու լուսանկարը և իր երկրպագուներին տեղեկացրել, որ պատրաստվում է ամուսնանալ։

 

48 ժամվա ընթացքում չինական սոցիալական ցանցում նկարը հավաքել է 170 հազար մեկնաբանություն և 830 հազար հավանում (Like)։ «Մենք մեծացել ենք ձեր ֆիլմերի ազդեցության տակ ու միշտ ձեր կողքին ենք լինելու», - գրել է ճապոնացի դերասանուհու երկրպագուներից մեկը։

«Դուք միշտ եք աստվածուհի լինելու։ Երջանկություն ձեզ», - գրել է մեկ այլ երկրպագու։

 

Սոլա Աոի իր կարիերան սկսել է 2000-ական թվականների սկզբին։ Նա նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնք նախատեսված են եղել մեծահասակների համար. 2003-2005 թվականներին Աոիի մասնակցությամբ ֆիլմերը թողարկվել են ամեն ամիս։ Պոռնոգրաֆիան Չինաստանում օրենքով է արգելված եղել, սակայն չին տղամարդկանց դա չի կանգնեցրել. Սոլա Աոիի երկրպագուների բանակը շատ արագ է աճել։

«Չինաստանում շատ տղամարդկանց համար, ովքեր սեռական կրթություն չեն ստացել երիտասարդ տարիքում, Սոլա Աոին դարձել է ուսուցչուհու նման», - լրատվամիջոցին ասել է դերասանուհու 27-ամյա երկրպագուհի Լյու Կիանը։


Դերասանուհու հեղինակության աճը համընկել է Չինաստանում համացանցի զարգացման հետ։ Պարբերաբար առաջացել են նոր կայքէջեր, համացանցային շփումը շատ է եղել և դրանց միջոցով տարածվել են տարբեր նյութեր, այդ թվում՝ արգելված պոռնոգրաֆիան։

Լրատվամիջոցի զրուցակիցը պատմել է, որ բարձր դասարաններում է դիտել Աոիի մասնակցությամբ ֆիլմերը, ձայնագրել տեսասկավառակների վրա ու փոխանակվել ընկերների հետ։

Ինչպե՞ս է Սոլա Աոին տարբերվել մյուսներից պոռնոգրաֆիայում

Ասիայի շատ երկրներում սեքսը արգելված թեմա է մնում, սակայն Աոին հայտարարել է, որ ինքը երբեք չի ատել իրեն պոռնոկարիերայի համար։ Նա մշտապես ասել է, որ իր աշխատանքը իրեն հաճելի է, քանի որ հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով մեկ ու հանդիպել իր երկրպագուներին։

Նույնիսկ սոցիալական ցանցերում վիրավորանքներին Աոին պատասխանում է բարեկիրթ ու ջերմությամբ։ Նրա անկեղծությունն ու ազնվությունը իրեն օգնել են լինել և սիրված, և հարգված։

 Картинки по запросу sora aoi

Աղբյուրը նշում է, որ Սոլա Աոին, երբ 2010-ի ապրիլի 11-ին գրանցվել է Թվիթերում, Չինաստանում հազարավոր օգտատերեր սկսել են զանգվածաբար VPN ներբեռնել՝ հետևելու ճապոնացի պոռնոաստղին։ Արդյունքում ապրիլի 11-ի գիշերը չինացի երկրպագուները անվանել են «Սոլա Աոիի գիշեր»։ Դրանից 7 ամիս անց Աոին Թվիթերի չինական անալոգում՝ Weibo-ում բացել է հաշիվ ու այդպես կապ պահպանել չին երկրպագուների հետ։ Այժմ նա 18 մլն-ից ավելի հետևորդ ունի չինական սոցիալական ցանցում։ Ավելի, քան ունի Դեվիդ Բեքհեմը կամ Թեյլոր Սվիֆթը։

2011-ին Աոին հեռացել է պոռնոինդուստրիայից և կարիերան շարունակել որպես դերասանուհի և երգչուհի։

Картинки по запросу sora aoi

Похожее изображение