Կանխարգելեք մազերի սպիտակումը


Կանխարգելեք մազերի սպիտակումը
Հունվար 20 16:50 2018

Տարիքի հետ ի հայտ են գալիս մի շարք այնպիսի տհաճ երևույթներ, ինչպիսիք են կնճիռները, սպիտակ մազերը և այլն: Սակայն միշտ չէ, որ մազերի սպիտակումը կապված է տարիքի հետ, սա հաճախ գենետիկ նշանակություն ունի:

Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք նախատեսված էն սպիտակ մազերը ծածկելու համար, սակայն դրանք հաճախ չափազանց թանկ են և ոչ այնքան արդյունավետ, բացի այդ, պարունակում են վնասակար քիմիական տարրեր, որոնք վնասում են մազերն ու գլխամաշկը:

Բարեբախտաբար, կա մի բնական խառնուրդ, որը կօգնի պայքարել սպիտակ մազերի դեմ:

Կոկոսի յուղն ու կիտրոնը՝ սպիտակ մազերի դեմ

Կոկոսի յուղն ունի հզոր հակամիկրոբային հատկանիշներ և պարունակում է լաուրեիկ թթուներ և ճարպաթթուներ, որոնք ամրացնում են մազարմատներն ու խթանում են մազերի աճը: Յուղի մեջ առկա են սննդարար տարրեր, որոնք սնուցում են գլխամաշկը:

Մյուս կողմից՝ կիտրոնը հարուստ է վիտամին C–ով և այլ սննդարար տարրերով, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկանիշներ և կանխարգելում են մազերի սպիտակումը:

Այս խառնուրդը չի դադարեցնում տարիքային փոփոխությունը, սակայն կանխարգելում է մազերի սպիտակումը:

Ինչպե՞ս պատրաստել այս խառնուրդը

Բաղադրություն

3 ճ/գ թարմ քամած կիտրոն
50 մլ կոկոսի յուղ
Բաղադրիչները խառնեք տարայի մեջ և քսեք թաց մազերին՝ մերսելով գլխամաշկը: Թողեք խառնուրդը մնա 45 րոպեից մեկ ժամ, ապա լվացեք մազերը շամպունով: Շաբաթական երկու անգամ կրկնեք պրոցեդուրան: