Արսենալը պաշտոնական առաջարկով դիմել է Բորուսիային


Արսենալը պաշտոնական առաջարկով դիմել է Բորուսիային
Հունվար 20 20:34 2018

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես սկսել է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Զինագործները» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի դիմաց մեղուներին առաջարկել են 50 մլն եվրո:

Ինչպես տեղեկացնում է գերմանական «Kicker»-ը, Դորտմունդի «Բորուսիան» հարձակվողի համար պահանջում է 60 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը չէր ընդգրկվել «Հերտայի» հետ կայացած խաղի հայտացուցակում: