Վրաստանում ՀՀ դեսպանատունը հերքում է


Վրաստանում ՀՀ դեսպանատունը հերքում է
Հունվար 20 16:20 2018

Shamshyan.com կայքը երկու ժամ առաջ տեղեկատվություն հրապարակեց, որ Վրաստանում արտակարգ իրավիճակ և 5 տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա, իսկ ճանապարհը անհայտ պատճառներով փակ է:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։