Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը ամբաստանյալի աթոռին


Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը ամբաստանյալի աթոռին
Հունվար 20 13:40 2018

Խոշոր չափերի գումարների յուրացման մեջ մեղադրվող Երևանում գործող 131 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Մանկապարտեզի տնօրեն Գայանե Վարդանյանը յոթ տարի շարունակ տարբեր անձանց է ձևակերպել իբրև մանկապարտեզի աշխատակիցներ և այդկերպ յուրացրել է Երևանի քաղաքապետարանից հատկացված գումարները:

Ըստ մեղադրանքի՝ Գայանե Վարդանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում կատարելու մեկ միասնական դիտավորությամբ շարունակաբար՝ 2006թ. հուլիսից մինչև 2013թ. հունվարը ընկած ժամանակահատվածում, ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ է ձևակերպել Արսեն Ղազարյանին, Սուսան Սաղաթելյանին, Էլմիրա Մաթևոսյանին, Հարություն Թադևոսյանին և Գայանե Գևորգյանին: Դպրոցի տնօրենը նրանց անուններով «Արարատբանկ»-ում և «Հայբիզնեսբանկ»-ում հաշիվներ է բացել, այդ հաշիվներին աշխատավարձեր փոխանցելու համար:

Մեղադրանքի համաձայն՝ Վարդանյանը 2006թ. հուլիսից մինչև 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանից որպես ամենամսյա աշխատավարձ փոխանցված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի ՝ ընդհանուրը 9.074.519 ՀՀ դրամ գումարը կանխիկացման եղանակով ստացել և յուրացրել է:

Գայանե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը կքննվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Աղբյուր` Փաստինֆո