Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1800 կրակոց. Արցախի ՊՆ


Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1800 կրակոց. Արցախի ՊՆ
Հունվար 20 13:20 2018

Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն