Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան


Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան
Հունվար 20 12:30 2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:
Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը, 12.5 աստիճանը:
Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»: