Նախնական տվյալներով՝ 10 օրական երեխան մահացել է թոքաբորբից


Նախնական տվյալներով՝ 10 օրական երեխան մահացել է թոքաբորբից
Հունվար 20 08:10 2018

Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխայի մահվան նախնական պատճառը թոքաբորբն է եղել:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, սակայն դիահերձումից հետո նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ տանը, 10 օրական երեխայի դի է հայտնաբերվել:

 Աղբյուր` Փաստինֆո